Տնտեսության կայունացման վարկավորում

(ֆինանսավորող` ՀՀ Կառավարություն)

Համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության վրա մեղմելու նպատակով ՀՀ Կառավարությունը 2009 թվականի հունիսի 26-ին որոշում կայացրեց Ռուսաստանի Դաշնության կողմից 2009 թվականին տրամադրված պետական վարկի միջոցներից 90 մլրդ դրամն ուղղել ՀՀ տնտեսության կայունացման վարկավորման ծրագրին, որից 60.5 մլրդ ՀՀ դրամը ԳՀՀ ԾԿԳ միջոցով տրամադրվեց ֆինանսաբանկային համակարգի վարկավորմանը, տնտեսության հետևյալ ուղղություններով շահառուներին ենթավարկեր տրամադրելու համար`

  • հիփոթեքային շուկա
  • արտահանում խթանող, մթերող-վերամշակող, օդային փոխադրումներ, ենթակառուցվածքներ ապահովող տուրիզմ, սպառողական վարկավորում
  • փոքր և միջին ձեռներեցություն:

Նշված միջոցները ՀՀ Կառավարությունը տրամադրել է 10 տարի ծամկետով: Վարկային ծրագրի շրջանակներում ՀՀ Կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի միջև կնքված ֆինանսական գործակալության պայմանագրի համաձայն ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ Կառավարության անունից վարկավորում է Հայաստանի բանկերին վերոնշյալ ուղղություններով տրված վարկերի վերաֆինանսավորման միջոցով:

Գործընկեր ֆինանսական հաստատություններ

 acba  anelik-logo-eng converse
 ineco-logo-eng  araratbank-eng  areximbank-logo
 ashib-logo swb-eng  abb-logo 
 procredit-logo artsakh  ameriabank-logo 
 unibank-logo vtb-logo   nmc-logo
 aeb-logo  adb-logo