Բնակարանային ֆինանսավորման կայուն շուկայի զարգացում

(ֆինանսավորող` KfW բանկային խումբ)

Ծրագիրը խնդիրն է աջակցել Հայաստանի Հանրապետությունում բնակարանային ֆինանսավորման կայում շուկային զարգացմանը: Ծրագրի նպատակն է ընդլայնել առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տնային տնտեսություններին անշարժ գույքի ձեռքբերման և վերանորոգման նպատակով հատկացվող վարկավորումը:

Նվազեցնելով ֆինանսական հաստատություններում առկա թուլությունները եւ բարելավելով բնակարանային ֆինանսավորման մատչելիությունը (հասանելիությունը եւ ժամկետայնությունը) ծրագրի նպատակն է նպաստել բնակչության կյանքի պայմանների բարելավումը, ինչպես նաև ֆինանսական հատվածի խորացմանն ու ընդլայնմանը:

Նպատակային խմբերն են մասնավոր տնտեսությունները, որոնք չունեն բնակարանային ֆինանսավորման համապատասխան հասանելիություն ֆինանսական հաստատություններից: Կառուցելով բնակարանային ֆինանսավորման կայուն առաջնային շուկա, ծրագիրը պետք է հիմքեր նախապատրաստի հետագայում երկրորդային շուկայի ստեղծման համար:

Հետեւաբար, ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանի ֆինանսական շուկայի կառուցվածքը ապահովելով երկարաժամկետ վերաֆինանսավորում, ինչպես նաև լրացուցիչ արժեք տրամադրելու միջոցով խթանել ֆինանսական հաստատությունների ցուցանիշների աճը և տրամադրվող գործիքների շրջանակը:

2005թ. ընթացքում Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի կառավարությունների միջև սկզբունքային համաձայնություն էր ձեռք բերվել “Բնակարանային ֆինանսավորման կայուն շուկայի զարգացում” վարկային ծրա•րի իրականացման վերաբերյալ, որի շրջանակներում KfW բանկի կողմից ՀՀ կենտրոնական բանկին տրամադրվեցին 6,0 մլն եվրո վարկային և 1,5 մլն եվրո դրամաշնորհային միջոցներ: 2007թ.-ի դեկտեմբերին կնքվեց գործող վարկային պայմանագրի շրջանակներում ֆինանսավորման ծավալների մեծացման և նոր վարկային միջոցների տրամադրման վերաբերյալ պայմանագիր (երկրորդ փուլ), հասցնելով վարկային ծրագրի ծավալները մինչև 12,0 մլն եվրո: Այդ միջոցները ամբողջությամբ ստացվեցին KfW բանկից և տրամադրվեցին Գործընկեր Ֆինանսական Կազմակերպություններին մինչև 2009թ. սեպտեմբեր ամիսը: Դրանից հետո ԳՖԿ-ների վարկավորումը շարունակվեց վարկերի մարումներից և տոկոսավճարներից գոյացած միջոցների հաշվին, ապահովելով Ծրագրի շարունակականությունը:

2010թ. ապրիլի 19-ին ՀՀ Կենտրոնական բանկի և KfW բանկի միջև կնքվեց վարկային նոր պայմանագիր` Գերմանահայկական հիմնադրամի ՙԲնակարանային ֆինանսավորում կայուն շուկայի զարգացում՚ (երրորդ փուլ) վարկային ծրագրի շրջանակներում արտոնյալ տոկոսադրույքով 20 մլն. եվրո վարկի տրամադրման վերաբերյալ:

Ծրագրի երրորդ փուլի միջոցներով ԳՖԿ-ների կողմից տրված հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել նոր սխեմայով` “Ազգային Հիփոթեքային Ընկերություն” (ԱՀԸ) Վարկային կազմակերպության հետ համագործակցության միջոցով: ԱՀԸ-ն ստեղծվել է 2009թ. ՀՀ կառավարություն կողմից ռեզիդենտ առևտրային բանկերի վերաֆինանսավորման և բնակարանային ֆինանսավորման ոլորտի աջակցման նպատակով:

ԳՖԿ-երի կողմից վարկերը տրամադրվում են ՀՀ ռեզիդենտ քաղաքացիներին առնվազն 10 տարի ժամկետով, ՀՀ դրամով, շուկայական տոկոսադրույքով բնակարանների կամ առանձնատների ձեռք բերման կամ առկա բնակարանների կամ առանձնատների վերանորո•ման նպատակով: Վարկի առավելա•ույն չափը սահմանված է 12 մլն ՀՀ դրամ:

Գործընկեր ֆինանսական հաստատություններ


abb-logo  ashib-logo  anelik-logo-eng 
araratbank-eng areximbank-logo ineco-logo-eng
byblos-logo global-credit-logo hsbc-logo
converse artsakh ameriabank-logo
vtb-logo unibank-logo procredit-logo
nmc-logo aeb-logo  adb-logo 
fmc-logo  download   logo arms small