Խնդիրներ և Գործունեություն
Հիմնարկի գործառույթները մասնավորապես ներառում են.
- Հայաստանի առեւտրային բանկերի եւ վարկային կազմակերպությունների միջև ծրագրերին մասնակցելու մրցույթների ացկացում, դիմուների ընդունում և գնահատում:
- Ծրագրերի շրջանակներում համագործակցող ֆինանսական հաստատությունների հետ վարկային պայմանագրերի պատրաստում:
- Ծրագրերի շրջանակներում գործընկեր ֆինանսական հաստատություններին վարկային միջոցների տրամադրում:
- Գործընկեր ֆինանսական հաստատություններում' ծրագրերով սահմանված վարկավորման տեխնոլոգիաներին և չափանիշներին համապատասխանության նպատակով վերահսկողության իրականացում
- Գործընկեր ֆինանսական հաստատություններից ստացվող ամսեկան հաշվետվությունների միջոցով ծրագրերի ընթացիկ մոնիտորինգի իրականացում
- Շահագրգիռ կողմերին ամսեկան հաշվետվությունների ներկայացում
- Ֆինանսական հաստատությունների համար ուսուցողական դասընթացների և սեմինարների կազմակերպում և անցկացում:
- Դիտորդ խորհրդի կիսամյակային նիստերի կազմակերպում
Հիմնարկի ողջ գործունեությունը ենթակա է ներքին եւ արտաքին վերահսկողության.
- Հիմնարկի գործունեության նկատմամբ աուդիտորական ստուգումները պետք է իրականացվեն տարեկան կտրվածքով լավ ճանաչված եւ վստահելի անկախ աուդիտորական ընկերության կողմից, ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին (IFRS) համապատասխան:
- ՀՀ Կենտրոնական բանկի Ներքին աուդիտի վարչությունը իրականացնում է հիմնարկի գործունեության տարեկան վերահսկողություն ԿԲ կողմից սահմանված պայմաններին համապատասխան
- ԳՀՀ գործունեության նկատմամբ դոնոր կազմակերպությունների (KfW, Համաշխարհային բանկը եւ Հայաստանի կառավարությունը) կողմից իրականացվում են վերահսկիչ առաքելություններ պատահականության սկզբունքով: