KfW-ի կողմից ֆինանսավորվող "Վերականգնվող էներգիայի խթանում" վարկային ծրագրի 6-րդ փուլի մեկնարկը խթանելու նպատակով 2024թ․ հունվարի 19-ին ԳՀՀ-ի կողմից ծրագրի խորհրդատու Ֆիխթներ ընկերության հետ համատեղ անց է կացվել վեբինար։
Վեբինարին մասնակցել է ծրագրի գործընկեր ֆինանսական կազմակերպությունների 50 ներկայացուցիչ։ Վեբինարի ընթացքում ներկայացվել են վարկային ծրագրի նշված փուլի շրջանակում վարկավորման ենթակա ուղղությունները և շահառուների շրջանակը, վարկավորման հիմնական պայմանները, խորհրդատուի կողմից մինչև 500կՎ հզորությամբ արևային կայանների տեխնիկական գնահատման պահանջները, գնահատման գործընթացը, ինչպես նաև վարկային ծրագրի տվյալ փուլի շրջանակում շրջակա միջավայրի և սոցիալական կառավարման համակարգին ներկայացվող հիմնական պահանջները։
Վեբինարն ընթացել է ակտիվ քննարկումների և հարցուպատասխանի մթնոլորտում։