Եվրոպական տնտեսական և ներդրումային պլանի ուղենիշ 1-ի շրջանակում Եվրոպական ներդրումային բանկի կողմից ֆինանսավորվող «Հայաստանի տնտեսական դիմակայունություն» վարկային ծրագրի մեկնարկը խթանելու և վերջինիս արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով 2024 թվականի հունվարի 24-ին ԳՀՀ-ի կողմից կազմակերպվել է աշխատանքային քննարկում գործընկեր ֆինանսական կազմակերպությունների մասնակցությամբ։
«ԲԵՍՏ ՎԵՍՏԵՌՆ ՓԼԱՍ ԿՈՆԳՐԵՍ» հյուրանոցի «Պիկասո» սրահում կազմակերպված աշխատանքային քննարկմանն ընդհանուր առմամբ մասնակցել է ծրագրի 12 գործընկեր ֆինանսական կազմակերպությունների 39 ներկայացուցիչ:
Միջոցառման ընթացքում ներկայացվել են վարկային ծրագրի շրջանակում ֆինանսավորման ենթակա ոլորտները, ֆինանսավորման հիմնական պայմաններն ու մեխանիզմը, թիրախային ֆինանսավորման ուղղությունների առանձնահատկությունները, ինչպես նաև դրանցից յուրաքանչյուրի նկատմամբ սահմանված տեխնիկական նոր պահանջները։
Աշխատանքային քննարկումն անցել է ակտիվ քննարկումների և հարցուպատասխանի մթնոլորտում։