Պատմություն

"Գերմանահայկական հիմնադրամ" ծրագրի կառավարման գրասենյակ" հիմնարկը ստեղծվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2001թ. սեպտեմբերի 14-ի թիվ 518 հրամանով: Հիմնարկի միակ հիմնադիրն է` ՀՀ կենտրոնական բանկը:

Ի սկզբանե ԳՀՀ ԾԿԳ-ի գործունեության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների միջպետական համաձայնագրերի շրջանակներում ՀՀ Կենտրոնական բանկի և Գերմանիայի Դաշնության KfW Բանկային Խմբին պատկանող Վերականգնման Վարկերի Բանկի (KfW Բանկ) միջև կնքված Վարկային Պայմանագրերի և դրանց անբաժանելի մասը կազմող Առանձին Համաձայնագրերի համաձայն` ՙԳերմանահայկական հիմնադրամ՚-ի հետևյալ վարկային ծրագրերի իրականացումը և կառավարումն է`

  • "Մասնավոր Փոքր և Միջին Ձեռներեցության Աջակցում"
  • "Վերականգնվող Էներգիայի Աջակցում"
  • "Բնակարանային Ֆինանսավորման Կայուն Շուկայի Զարգացում"
  • "Վարկային Երաշխիքների Հիմնադրամ" (փակված 2010թ.)

 ԳՀՀ-ՄՓՄՁ ծրագիրն իրականացվում է 1999 թ.-ից, ԳՀՀ-ՎԷ և ԳՀՀ-ԲՖ ծրագրերը սկսեցին գործել 2006թ. ընթացքում, իսկ ԳՀՀ-ՎԵՀ ծրագրի իրականացումը ԳՀՀ ԾԿԳ-ի կողմից սկսվեց 2007թ. և ավարտվեց 2010թ.:

2008թ. վերջին ամիսներին ԳՀՀ ԾԿԳ-ին միացան նոր դոնոր կազմակերպություններ ի դեմս ՀՀ Կառավարության և Համաշխարհային բանկի, որոնց ֆինանսավորմամբ սկսվեց նոր վարկային ծրագրերի իրականացումը`

  • "Մասնավոր Փոքր և Միջին Ձեռներեցության Աջակցում" (ՀՀ Կառավարության ֆինանսավորումով)
  • "Մասնավոր Փոքր և Միջին Ձեռներեցության համար Ֆինանսական Միջոցների Հասանելիություն" (Համաշխարհային բանկի ֆինանսավորումով)
  • "Տնտեսության Կայունացման Վարկավորում" (ՀՀ Կառավարության ֆինանսավորումով)

ՀՀ Կառավարության կողմից ֆինանսավորվող "Մասնավոր փոքր և միջին ձեռներեցության աջակցում" ծրագիրը սկսվեց 2008թ. դեկտեմբեր ամսից, իսկ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ԳՀՀ-ՓՄՁՖՄՀ և ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորվող ԳՀՀ-ՌԴ վարկային ծրագրերը իրականացվում են 2009 թ.-ից:

2012թ. նախատեսվում է KfW և ՀՀ կառավարության կողմից նոր "Գյուղատնտեսության վարկավորում" ծրագրի մեկնարկը: