KfW-ի կողմից ֆինանսավորվող «Գյուղատնտեսության ոլորտի աջակցություն» ծրագրի երրորդ փուլի շրջանակում ծրագրի միջազգային խորհրդատուի՝ Business&Finance Consulting-ի (BFC) կողմից ս․թ․ հունվարի 31-ից փետրվարի 3-ը կազմակերպվել է «Բնապահպանական եվ սոցիալական կառավարման համակարգ» թեմայով դասընթացների շարք։
Դասընթացներն անց են կացվել նշված ոլորտում բազմամյա փորձ և հարուստ գիտելիքներ ունեցող փորձագետ Մարկ Քինգի կողմից Գերմանահայկական հիմնադրամի և ծրագրի գործընկեր ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների համար։
Դասընթացի հիմնական նպատակն էր ներկայացնել բնապահպանական, սոցիալական, առողջության և անվտանգության հիմնահարցերի վերաբերյալ միջազգային փորձը, առկա ստանդարտները, բնապահպանական, սոցիալական, առողջության ու անվտանգության հետ կապված ռիսկերը, դրանց գնահատման և մեղմման նպատակով միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող գործիքակազմը։