ԳՀՀ ԾԿԳ-ի ծրագրերի շրջանակներում ֆինանսավորվող բոլոր նախագծերը պետք է համապատասխանեն սույն Քաղաքականության պահանջներին: ԳՀՀ ԾԿԳ-ն իր գործունեության ընթացքում պարտավորվում է հետևել պետական, միջազգային և ընդունելի միջազգային ֆինանսական ինստիտուտների (KfW, WBG, ստանդարտներ/պահանջներ/քաղաքականություններ) բնապահպանական և սոցիալական կանոնակարգերին՝ պաշտպանելու համար շրջակա միջավայրը և կլիման և աջակցել սոցիալական զարգացմանը:
ԳՀՀ ԾԿԳ-ն հանձնառու է;
1. ձգտել է նվազագույնի հասցնել իր սեփական գործունեության և Գործընկեր ֆինանսական կազմակերպությունների (ԳՖԿ) վարկավորման գործունեության բացասական ազդեցությունը մարդկանց առողջության և անվտանգության, շրջակա միջավայրի և տուժած համայնքների վրա:
2. ներդնել ՇՄՍ կառավարման համակարգ, սահմանել ընդհանուր սկզբունքներ։ Շրջակա միջավայրի և սոցիալական (ՇՄՍ) ռիսկերի պլանավորման, գնահատման, իրականացման և մոնիտորինգի մեջ ներառել բնապահպանական, սոցիալական և կլիմայական չափորոշիչները:
3. հաշվի առնել ՇՄՍ ռիսկերը բիզնես գործառնություններում և ՇՄՍ ռիսկերի արդյունավետ կառավարման համար հետևել միջազգային լավագույն փորձին:
4. գնահատել և փորձել ապահովել ԳՖԿ-ների գործունեությունը՝ շրջակա միջավայրի և մարդկանց պաշտպանության համար համաձայն տեղական կանոնակարգերի և միջազգային ստանդարտների, ինչպես նաև ԳՀՀ ԾԿԳ-ի ՇՄՍ ռիսկերի կառավարման ներքին ուղեցույցների և մշակված ընթացակարգերի:
5. բացառել վարկերի վերաֆինանսավորումը նրանց, ում ձեռնարկատիրական գործունեությունը չի բավարարում ԳՀՀ ԾԿԳ-ի ՇՄՍ պահանջներին։
6. բարձրացնել անձնակազմի իրազեկվածությունը բնապահպանական և սոցիալական լավագույն փորձի վերաբերյալ և ապահովել ՇՄՍ կառավարման համակարգի ներդրման համար ներքին ռեսուրսներ (տրամադրելով համապատասխան վերապատրաստման հնարավորություններ):
7. ԳՀՀ ԾԿԳ-ն հավատարիմ է թափանցիկության, հաշվետվողականության և շահագրգիռ կողմերի ներգրավվածության մասին սահմանված սկզբունքներին, ինչի մասին հաշվետու կլինի։ Կհրապարակվի տարեկան կատարողական հաշվետվության, որը տեղեկատվություն է տրամադրում ԳՀՀ ԾԿԳ-ի ներդրումային ծրագրերի, իր գործունեության բնապահպանական և սոցիալական ասպեկտների, ինչպես նաև այս քաղաքականության ապահովման վերաբերյալ:
ՇՄՍ քաղաքականությունը կընդունվի և կինտեգրվի ԳՀՀ ԾԿԳ-ի բոլոր վարկային և ներդրումային գործառնություններում՝ ապահովելու կայուն զարգացման մշակույթ ԳՀՀ ԾԿԳ-ի և նշահագրգիռ կողմերի միջև: Այս Քաղաքականության իրագործումը կապահովի ՇՄՍ կառավարման համակարգի ընթացակարգերով և հրահանգներով:
ԳՀՀ ԾԿԳ հիմնարկի
Դիտորդ խորհրդի որոշում #6
01/11/2023