Մամլո հաղորդագրություն
Երևան, Հայաստանի Հանրապետություն — 20 սեպտեմբերի, 2024թ — ««Գերմանահայկական հիմնադրամ» ծրագրի կառավարման գրասենյակ» հիմնարկը աշխատաժողովի ձևաչով գործընկեր ֆինանսական կազմակերպություններին (ԳՖԿ) ներկայացրեց շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման (ՇՄՍՌԿ) համակարգի բաղադրիչները՝ ամփոփելով տարեսկզբից ԳՖԿ-ներում ՇՄՍՌԿ համակարգի գնահատման ուղղությամբ իրականացված աշխատանքները։ Աշխատաժողովն անդրադարձավ նաև շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման խնդիրներին և ՀՀ ֆինանսական կազմակերպությունների կողմից ՇՄՍՌԿ համակարգի ներդրման մարտահրավերներին:
Այս նախաձեռնության շրջանակում ԳՀՀ ԾԿԳ ներկայացրեց ՇՄՍ ռիսկերի կառավարման համակարգի մշակման, ներդրման, կիրառման և շարունակական բարելավման մոտեցումները և սկզբունքները։ Իրական օրինակների քննարկմամբ և վերլուծությամբ մասնակիցների ուշադրությունը հրավիրվեց առկա խնդիրների վրա՝ շեշտադրելով ՇՄՍ ռիսկերի մեղմման ուղղությամբ ԳՖԿ-ների կողմից ձեռնարկվելիք գործողությունների անհրաժեշտությանը։
Միջոցառման ավարտին ՀՀ կենտրոնական բանկի, Ամերիաբանկի, ԱԿԲԱ բանկի, Արարատբանկի և Արմենիան լիզինգ վարկային կազմակերպության պաշտոնյաների մասնակցությամբ կազմակերպված պանելային քննարկումն անդրադարձավ ՇՄՍ ռիսկերի կառավարման համակարգի ներդրման մարտահրավերներին, ESG համակարգի ներդրման օրակարգը կյանքի կոչելու նպատակով վերջիններիս կազմակերպական կառուցվածքում և գործընթացներում տեղի ունեցած փոփոխություններին, մասնագետների շարունակական զարգացման խնդիրներին և մի շարք այլ կարևոր հարցերի։
Միջոցառմանը մասնակցել է 23 գործընկեր ֆինանսական կազմակերպությունների թվով 40 ներկայացուցիչ։