Մամլո հաղորդագրություն

2026 թվականի մարտի 31-ին KfW-ի կողմից ֆինանսավորվող «Վերականգնվող էներգիայի և էներգախնայողության խթանում. փուլ 4» վարկային ծրագրի (ԳՀՀ-ՎԷԷԱ, փուլ 7) շրջանակում անցկացվել է աշխատաժողով՝ նվիրված էներգիայի մարտկոցային համակարգի կուտակիչների (BESS) ֆինանսավորմանը։ Միջոցառումը կազմակերպվել է Գերմանահայկական հիմնադրամի (ԳՀՀ) և Ֆիխթներ խորհրդատվական ընկերության կողմից համատեղ։ Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 100 ներկայացուցիչներ՝ գործընկեր ֆինանսական կազմակերպություններից, մասնավոր հատվածից, մատակարար ընկերություններից և վերականգնվող էներգիայի ոլորտում ներգրավված հայաստանյան այլ շահագրգիռ կողմերից։

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են ԳՀՀ-ՎԷԷԱ ծրագրի զարգացումները, ինչպես նաև արևային կայանների և BESS տեխնոլոգիաների ֆինանսավորման հնարավորությունները, դիմումների ներկայացման ընթացակարգերը և պահանջները՝ Ֆիխթներ ընկերության տեխնիկական աջակցության շրջանակում։ Մասնակիցներին ներկայացվել են նաև գործառնական հետազոտության արդյունքները, որի շրջանակում իրականացվել էր Հայաստանում արևային կայանների տեղադրման փորձի վերլուծություն։

Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել ոլորտի առաջատար փորձագետներ և շահագրգիռ կողմեր՝ անդրադառնալով ծրագրի զարգացմանը, կարգավորող դաշտին, ինչպես նաև BESS և արևային նախագծերի տեխնիկական, բնապահպանական և ֆինանսական պահանջներին։ Հատուկ շեշտադրվել են ԳՀՀ-ՎԷԷԱ ծրագրի շրջանակում առկա նոր ներդրումային հնարավորությունները, գործող օրենսդրական դաշտի բացերը և BESS տեխնոլոգիաների աճող նշանակությունը՝ պայմանավորված շուկայի փոփոխվող պայմաններով։

Սեմինարը եզրափակվել է ինտերակտիվ հարցուպատասխանով, որը հնարավորություն է տվել մասնակիցներին անմիջականորեն շփվել փորձագետների հետ և քննարկել նախագծերի իրականացման գործնական հարցերը՝ դրանով իսկ նպաստելով Հայաստանի վերականգնվող էներգիայի ոլորտում համագործակցության ամրապնդմանը։

Ավելի մանրամասն տեղեկատվության համար խնդրում ենք անցնել այս հղմամբ՝ https://re.gaf.am/index9com.html